ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
«Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշված է դեսպանության էջում։
--00--ԱԹ