24 ժամում՝ 491 մահ. Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան հակառեկորդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ռդ

Ռուսաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան հակառեկորդ, 24 ժամում մահացել է 491 մարդ: Ընդհանուր առմամաբ երկրում համավարակից մահացել է 37,031 մարդ։ 

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2,138,828 է, որից 1,634,671 ապաքինվել է, ակտիվ դեպքերի թիվը 467,126 է։ Մեկ օրում ապաքինվել է 23 226 հիվանդ: Նշենք, որ ռուսաստան այս պահին վարակակիր թվով աշխարհի երկրների ցանկում է 5-րդն է, զիջում է ԱՄՆ-ին, Հնդկաստանին, Բրազիլիային, Ֆրանսիային:

Հիշեցնենք, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 59,563,960 դեպք, որից 1,402,951-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 41,213,918 մարդ։ Ակտիվ վարակակիր է 16,947,091 մարդ, որից 103,556-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Համավարակային թվերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս