Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պետական դավաճանություն են կատարել. Ղազինյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվելիք «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդման հիմքերին:

Ղազինյանը հիշեցրեց՝ ՀՀ ԶՈւ ԳՊ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ նշանակումից օրեր անց ՀՀ վարչապետին, դրանից անց էլ՝ ԱԱԽ-ին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունները, տեղեկացրել՝ Հայաստանին արտաքին անվտանգության սպառնալիք կա, և որ ՀՀ ԶՈւ-ն չի կարող դիմակայել այդ հարձակմանը: 

Կուսակցության առաջնորդի խոսքով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի իր ներկայացրած խնդիրների վերաբերյալ հանգամանքները: Նրա կարծիքով՝ ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, որոնց թվում է նաև պետական դավաճանությունն ու պետական գաղտնիքի հրապարակումը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս