«Իմ քայլը» սպասում է՝ Փաշինյանը «բունկերից» ցուցումներ տա, որ կատարի դրանք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այն տեսակետին է, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», սպասում է, թե Փաշինյանը որ բունկերից ինչ ցուցումներ կտա, որ կատարի դրանք: 24News-ի հետ զրույցում նա հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ ինքնահռչակ գերագուն հրամանատարն ի՞նչ է անում գերիների ու դիերի վերադարձի առումով: 

«Ալիևի նման ոչխարը ծիծաղում ու հեգնում է Փաշինյանին, իսկ դա անձնապես ամոթ է ինձ համար: Դիմում եմ նրան՝ Փաշինյան, ինչ արել, չես արել, քո մուրը, քո գլուխը, բայց հիմա հեռանալուդ ժամանակն է: Պետության ղեկին քո անելիքն այնքան է, ինչքանով իմ անելիքը տիեզերանավի ղեկին»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս