ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ինստագրամյան էջում՝ սթորի բաժնում, գրառում է կատարել՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոնարհումս Ձեզ: Եթե մեր զինվորներից թեկուզ մեկը ողջ տուն հասնի, ապա իմացեք՝ ես իմ ողջ կյանքում կաղոթեմ Ձեր առողջության համար: Շնորհակալություն Ձեզ»,- գրել է նա:
--00--ԱԹ