Ինչքան շուտ հրաժարական տա, այդքան լավ․ շարժումը հաղթեց, գազազած ժողովուրդը Նիկոլին կհոշոտի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ըննդիմադիր քաղաքական ուժերի առաջադրած ժամանակավոր վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը, հանրահավաքի ժամանակ ներկայացրել է ժամանակավոր կառավարության այն խնդիրները, որոնք փորձելու են լուծել:

Ըստ Վազգեն Մանուկյանի առաջին խնդիրը եռակողմ համաձայնագիրն է:

«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, և մենք չենք կարող դա փոխել, չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա կնշանակի խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ մենք հիմա Նիկոլի շնորհիվ ոչ մի վիճակ չունենք, էս վիճակում ի՞նչ ենք անելու»,-ասել է Վազգեն Մանուկյանը և հավելել, որ փաստաթուղթը գրված է բավականին փնթի, բաղթողումներով, և նոր կառավարությունը պետք է կարողանա այդ փաստաթղթի անորոշությունները դարձնել հօգուտ Հայաստանի:

Երկրորդ խնդիրը, ըստ Վազգեն Մանուկյանի, անվտանգության հարցն է:

«Մենք պետք է վերականգնենք մեր բանակը, վերականգնենք մարտունակությունը, դարձնենք ժամանակակից բանակ, անվտանգության հարցում վերականգնենք մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ունենք հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Վազգեն Մանուկյանը նաև կարծում է՝ պետք է նորից վերականգնենք բանակցային հարաբերությունները, պետք է բանակցային պրոցեսի մեջ մտնենք:

Երրորդը մեր անհայտ կորածների, վիրավորների, զոհվածների, փախստականների ընտանիքներին օգնելու հարցն է: Ըստ Մանուկյանի՝ պետք է ստեղծել նաև պայմաններ, որ հնարավոր լինի վերադառնալ մեր ձեռքում գտնվող տարածքներ: 

Որպես հաջորդ կետ՝ Վազգեն Մանուկյանը նշել է Հայաստանի մթնոլորտի առողջացումը:

«Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Դա միայն այն չէ, որ եկեք իրար հետ ավելի բարի լինենք: Հայաստնում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին. իրանց նպատակը մեր ժողովրդի լավ ու վատը չէ: Իրանք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք»,-ասել է Վազգեն Մանուկյանը

Ժամանակավոր կառավարության մյուս խնդիրների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս