Մտածում եմ, թե ինչե՜ր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում և չի անելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան  էջում գրում է.

«Բա գործադիր իշխանությունն այնքան կազմալուծված կլինի, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ժողովրդին համոզեն, որ բան չմնաց՝ Սևանի կեսը հանձնում են, Սյունիքը հանձնում են, ու ոչ մի պետական խողովակ այդ ահաբեկչական ստերի դեմն առնող քայլ չանի՞, չխոսի՞ իր ժողովրդի հետ, չիրազեկի՞ կատարվող իրադարձությունների մասին:

Մտածում եմ, թե ինչե՜ր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու... Ուղղակի գժվելու բան է»։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Սակայն բախումները լիակատար չեն դադարել: Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ և որոշակի հաջողություն է գրանցել: Իսկ այսօր արդեն սադրիչ գործողություններ են նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ:

--00—ԼՄ