Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, սահմանները պաշտպանված են. Սյունիքի մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

զինվոր սահման մութ

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել շրջանառվող այն տեղեկության մասին, թե թշնամին հարձակման է անցել Ագարակի հատվածում:

«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել: Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա  հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ