Առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 42 000 փախստական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում է վերադարձել 306 փախստական: Նրանց տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

«Երևանից Ստեփանակերտ են վերադարձել 306 փախստականներ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունից հավելել են, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 42 000 բնակիչ:

--00--ԱՀ