Մինչ օրս ավելի քան 41 հազար մարդ է վերադարձել Արցախ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News  

,

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին Արցախ է վերադարձել 457 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 41 հազար 275 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ