Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները Վաշինգթոնում մեծ հանրահավաք կանեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

թրամփ

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալ Թրամփի թվիթերյան գրառմանը, հայտնում է, որ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի 2 պալատները պաշտոնապես հաստատեն քվեարկության արդյունքները, Վաշինգտոնում հանրահավաք են անելու:

Թրամփը նաև հայտարարել է, որ հունվարի 6-ին կներկայացվեն մեծաթիվ ապացույցներ այն մասին, որ անցած նախագահական ընտրությունները կեղծվել են:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը պետք է պաշտոնապես հաստատեն ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը կայացել է դեկտեմբերի 14-ին:

Վերջին տվյալների համաձայն՝ Բայդենի օգտին քվեարկել է 81.2 մլն ընտրող, Թրամփի օգտին՝ 74.2 մլն քաղաքացի: Ընտրիչները հաստատել են դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունն ու դիմել է դատարաններ՝ պահանջելով ձայների վերահաշվարկ անցկացնել մի շարք նահանգներում: 

ԱՄՆ հաջորդ վարչակազմի ղեկավարի երդմնակալության արարողությունը հունվարի 20-ին է:

--00—ԼՄ