Երևանում սպասվում է ամպամածություն և մառախուղ․ տեղումներ չեն կանխատեսվում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

մառախուղ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, տեղումներ չեն կանխատեսվում։

--00--ԱՀ