Անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են վրանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

1

Անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերն անց են կացրել էջմիածնի զորամասի առջև: Նրանք գիշերել են վրանում՝ տեղադրված այն զորամասի դիմաց, որտեղից իրենց որդիներին ռազմաճակատ են տարել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի հարազատը:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները զորամասի առջև արդեն 3 օր շարունակ նստացույց են անում՝ հուսալով, որ որևէ լուր կստանան իրենց զավակներից:

«Որևէ լուր, որևէ տեղեկություն չունենք մեր զավակներից: Երեք օր է՝ այստեղ ենք, մեզ որևէ նոր բան չեն ասել: Մենք էլ մտադիր ենք այնքան մնալ, մինչև որևէ բան կիմանանք: Պետք է պարտադրենք, որ գնան, իմանան ինչ-որ բան ու գան, մեզ ասեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Սևակ Վրույր

--00—ԼՄ