Իմքայլական պատգամավորը հրել է լրագրողին և խլել միկրոֆոնը․ «Հրապարակ»

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ հերթական անգամ «փայլել» է՝ լրագրողներից պաշտպանելով Գագիկ Ջհանգիրյանին եւ խլելով yerevan.today կայքի լրագրողի բարձրախոսը։

Նա հայտարարել է, որ ինքն այս տարի մտածում էր, թե լրագրողները, «հատկապես գողացած միջոցներից սնվող լրագրողները», իրենց գործունեության ոճը կփոխեն։ Ապա, երբ լրագրողները հաշիվ են պահանջել վիրավորանքների համար, առաջարկել է դիմել դատարան, ասելով՝ դատարանում կհանդիպենք։

Սրանով ԱԺ պատգամավորը չի բավարարվել՝ հրել է yerevan.today կայքի լրագրողին, խլել նրա միկրոֆոնը, մտել իր աշխատասենյակ ու դուռը ներսից փակել։ Լրագրողները նրան հորդորել են հանգստանալ, դուրս գալ եւ խաղաղ վերադարձնել միկրոֆոնը։ Միայն տեւական ժամանակ անց նա դուրս է եկել սենյակից ու վերադարձրել լրագրողի գործիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ