Իմքայալական «ռազմագետի» ասածը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Սեյրան Օհանյան

Տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Կարծում եմ` սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։

Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․», - նշել է Օհանյանը։

 --00—ՄՀ