ԱՀ նախագահը ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը և կառավարության անելիքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին։ 

Հանդիպմանը, որին մասնակցում էին պաշտոնատար այլ անձինք, քննարկվել է ստեղծված հետպատերազմական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու չափանիշները, որպեսզի հնարավոր լինի ապահովել դրանց բարձր արդյունավետությունն ու արդարացիությունը:

Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպումը շարունակել է ընդլայնված կազմով՝ նախարարության աշխատակիցների հետ: 

Արայիկ Հարությունյանը նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին համահունչ կատարվող քայլերը, ապա հարցուպատասխանի ձևաչափով քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր: 

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ անկեղծ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման և քննարկված հարցերի համար՝ շեշտադրելով, որ նախարարության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել իր առջև դրված նպատակները:

--00--ԱՀ