Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։

Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը, ասենք, փոխեցիք, ՄԻԵԴ որոշումներն էլ եք փոխելո՞ւ։

Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել, անհարգելի դավաճաններ։ Համ էլ Արցախը վաճառել եք միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով»։

--00--ԱԹ