Իշխանությունը վախ է ցուցադրում Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը «Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել․․․» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

«Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միևնույն ժամանակ պատժում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Կառավարությունը և իշխանական մեծամասնությունը երևի թե ակնկալում էին, որ ԱԺ նախագահը կգործադրի բոլոր հնարավոր և անհնարին միջոցները հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որովհետև մեծամասնության կողմից դա քվեարկությամբ անելը մի տեսակ սիրուն չէր․ դա կլիներ ընդդիմության և ԼՀԿ-ի նախաձեռնած երկրորդ հանձնաժողովի տապալումը։

Բայց արի ու տես, թե որքան անբարյացակամ մարդիկ կան ԱԺ նախագահի նկատմամբ իշխանության ներսում։ Ափսոս․․․

Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկել են, շուտով մի նախնական ծավալուն հարցաշար կուղարկվի համապատասխան գերատեսչություններին։

Պահպանեք հանգստություն, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես ձեզ խոստանում եմ, որ սա լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաարդյունավետ և նպատակային հանձնաժողովը»,-գրել է Անի Սամսոնյանը և հավելել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը։

նկար

--00—ԼՄ