Առաջին բացասական արյան խիստ անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

արյուն

Այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

«Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. 010-28-38-23

Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7

Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում։

Ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- հայտնում են կենտրոնից։

--00--ԱԹ