ԵՄ-ն Սիրիայի օգնության դոնորների խորհրդաժողովը կանցկացնի մարտի 29 – 30-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News 

Սիրիա

 Եվրամիությունը մարտի 29 – 30-ը կանցկացնի Սիրիայի և այն երկրների օգնության դոնորների հինգերորդ խորհրդաժողովը, որոնք ընդունել են սիրիացի փախստականների: Այս մասին փետրվարի 8-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Սիրիայի օգնությանի միջազգային դոնորների  խորհրդաժողովները Եվրամիությունն անցկացնում Է ամեն տարի: 2020 թվականին այդ խորհրդաժողովը թույլ տվեց հանգանակել շուրջ 7 միլիարդ դոլար: Այդ փողերը սովորաբար ուղղվում են սիրիական տարածքների օգնությանը, որոնք չեն գտնվում Դամասկոսի վերահսկողության ներքո, ինչպես նաև հարակից պետություններին, ներառյալ Թուրքիան, որոնք իրենց մոտ տեղավորել են սիրիացի փախստականների: Ընդ որում Եվրամիությունը հրաժարվում Է պատասխանել փախստականների Սիրիա հայրենադարձման միջազգային գործընթացի գործարկման՝ Ռուսաստանի նախաձեռնությանը, որի տարածքի մեծ մասում պատերազմն արդեն ավարտված Է: Բրյուսելը նշում Է, որ փախստականների վերադարձի ժամանակն, իր կարծիքով՝ «դեռ չի եկել», քանի որ «դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան»։

--00—ՄՀ