2020 թ. գյուղոլորտում համախառն արտադրանքի 1.4 տոկոս աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Փանոսյան

«Գյուղատնտեսական տարին բավական լավ արդյունքներ արձանագրեց: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը շուրջ 1.4 տոկոս աճ ունեցավ, որը կախված էր նաև ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերից: Իրականացվում էին շուրջ 13 պետական աջակցության ծրագրեր, 9 վարկային և լիզինգային ծրագրեր:

Կշարունակվեն զրո տոկոսով գյուղատնտեսության ոլորտի 9 վարկային և լիզինգային ծրագրերը, ինչպես նաև այն մյուս ծրագրերը, որոնք մեկնարկել էին արդեն նախորդ տարիներից»,- ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը:

2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է (ավելին՝ https://bit.ly/3af23eN)

Մինչև այս տարվա ավարտը գյուղատնտեսական վարկերը հասանելի կլինեն 0% տոկոսադրույքով (ավելին՝ https://bit.ly/37bjIlJ)

Մանրամասները՝ Կառավարության պատրաստած տեսանյութում:

--00--ԱԹ