Նիկոլ Փաշինյանի աջակիցների ակցիայի ընթացքում ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

հասարակական

Գյումրիում Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որը կազմակերպել էր «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, ինչն էլ վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ է դարձել։ Հավաքի մասնակիցները հետապնդել են քաղաքացուն և ծեծի ենթարկել նրան։
Ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքացուց, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

--0--ԿԿ