ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Երևանի երկնքում ռազմական ավիացիայի թռիչքները պլանային են: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ երկնքում ինքնաթիռներ երևացին: Հաղորդվում էր, թե ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում:
--00--ԱԹ