Դեկտեմբերի 14-ին դրությամբ դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ԱՄՆ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 14-ին կազմել է 484,87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 547,37 դրամ (նվազել  է 4,43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609,92 դրամ (նվազել է 4,24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7,30 դրամ (նվազել է 0,02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 228.85 դրամ, ոսկի՝  19,373.14 դրամ, պլատին՝ 12,377.61 դրամ: