Տաջիկստանի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աջակցություն է հայտնել Զասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այս մասին հայտարարություն տարածվել Ռահմոնի պաշտոնական կայքէջում:
 
Թեմայի առնչությամբ Belta.by-ը գրել է, որ Տաջիկստանի նախագան ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել, որ  տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է իրագործել ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ Զասին թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին:

«Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները», - ասել է Լուկաշենկոն Զասի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանն այս հարցում պետք է զիջի մյուս անդամ-երկրներին, քանի որ «հենց նրանք են ՀԱՊԿ-ին ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ»: Լուկաշենկոն նաև առաջարկել է, որ Զասն այցելի կազմակերպության անդամ-երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

«Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք»,- ասել է Լուկաշենկոն: