ՀԷՑ-ն էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացել են ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը: Հայաստանից միջոցառմանը մասնակցում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ):

ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը, անդրադարձել դրա կարևորությանը, ինչպես նաև ներկայացրել ընկերության զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար, հայտնում են ՀԷՑ-ից։

«Ներկայացրինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, և, իհարկե, 2015 թ.-ից ի վեր՝ ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, մեր առջև ծառացած մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը և առաջիկա տարիների զարգացման տեսլականը: Չափազանց կարևոր էր նաև ԱԶԲ-ի հետ փորձի փոխանակումը», - նշել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենը:

ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսության աճի համար կարևոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը:

«ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում», - նշել է Նարինե Ավետիսյանը: