Արծրունը մեզ պատմելո՞ւ է, թե իբր չգիտեր, որ կործանիչները գնել են առանց հրթիռների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արծրուն Հովհաննիսյանն Ագնեսա Խամոյանի հաղորդումներից մեկի ժամանակ պատմում էր, թե մեր «պարծանք» ՍՈՒ-30 ինքնաթիռներն օդ չեն բարձրացել և թշնամու ստորգետնյա և վերգետնյա թիրախները (ինչպես ավելի վաղ էր պարծենում) չեն խոցել, քանի որ օդաչուները չեն հասցրել պատրաստվել, նավիգացիոն համակարգը դեռ չի ադապտացվել:

Արծրունը մեզ պատմելո՞ւ է, թե այդ ժամանակ իբր չգիտեր, որ կործանիչները թուրքական իշխանության հայկական պարագլուխը գնել էր առանց հրթիռների, քանի որ արտադրող պետության օրենսդրությունը թույլ չէր տալիս հրթիռներ վաճառել:

Այն Արծրունը, ով կյանքը նվիրել է ռազմական ավիացիային և ըստ իր բազմաթիվ հրապարակումների՝ ռազմական ավիացիայի մասին չկա մի բան, որ ինքը չիմանա...»։

  --00—ՄՀ