Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է «Կոնգրես» հյուրանոցի գործով. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հրապարակումից հետո Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստեր ունեն՝ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, և դա կապված է Քոչարյանի ընտանիքի հետ: Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ էմոցիոնալ հայտարարություն է արել. խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է:

Վանեցյանը նշել է, որ այդ դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում) և քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան, հետագայում մանրամասներ կհրապարակեն։