Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն․ Արթուր Ղազինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե պատրաստվում է ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ: Ղազինյանը գրել է.

«Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։
Սա կարող է նշանակել 2 բան.

1. կա՛մ Հայաստանում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները, ինչի հետևանքով Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռազմական բազան, և Հայաստանը կդառնա «արտաբլոկային» պետություն,

2. կա՛մ Ռուսաստանի քաղաքացիներն Հայաստանում այլևս չեն համարվելու օտարերկրացիներ և բացառվելու է, Ռուսաստանի քաղաքացիներից բացի, այլ զինվորականների ներկայությունը Հայաստանում։

Երկուսն էլ խիստ մտահոգիչ են, առաջինը Հայաստանի անվտանգության համար, իսկ երկրորդը՝ ինքնիշխանության։

Առայժմ այսքանը, ավելի մանրամասն կքննարկենք պայմանագիրը հրապարակելուց հետո», - գրել է Ղազինյանը։