Արթուր Ղամբարյանը իր տեսակետներն է ներկայացրել նախագահին օրենսդրական փաթեթի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Արթուր Ղամբարյանն իր տեսակետներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

--0--ԿԿ