ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այս մասին հայտնում է«Փաստինֆո»-ն:
Պարզվում է՝ օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունքը։
Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։
Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից։
Այս պահին Ռ.Վարդազարյանը գտնվում է ՀՔԾ-ում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն այսօր որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Ընդ որում՝ դատախազությունը միջնորդությունն ուղարկել է գաղտնի՝ միանգամից Գագիկ Ջհանգիրյանին։ Միջնորդությանը դեմ են քվեարկել ԲԴԽ երեք անդամ։
--00--ԱՀ