Վերջին 6 ամսում առաջին անգամ Արցախում կորոնավիրուսից մահ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

մահ

Ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք, որը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։

 Կորոնավիրուսային հիվանդությամբ  այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: 
Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները  իրականացվում ԱՀ  առողջապահության նախարարության  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

#ՊատվաստվիրԵվՊաշտպանվիր 
#COVID19vaccine

--00—ԼՄ