Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը կրկին կմասնակցի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին, նա աջակիցների ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարությունը մասնակցության դիմումը ներկայացնելու համար, գրում է  «Associted Press»-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահ Հասան Ռոհանին չի կարող նորից առաջադրվել  ժամկետի սահմանափակման պատճառով, այնուամենայնիվ, ընդամենը 1 ամիս առաջ անցկացված հարցման արդյունքում թեկնածուներից ոչ ոք ֆավորիտ չի եղել: 

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին 2017-ին արգելել էր Հոլոքոստը ժխտող Ահմադինեժադին նախկինում առաջադրվել նախագահի պաշտոնում, թեպետ նա, միևնույն է, գրանցվեց: Սահմանադրական հսկողություն իրականացնող պահապան խորհուրդը ժամանակին որակազրկել էր նրան:

«Խամենեին ասել է է, որ դեմ չէ որևէ թեկնածուի առաջադրմանը, չնայած ընտրական խորհուրդը դեռ կարող է արգելափակել Ահմադինեժադի թեկնածությունը: Երկու դեպքում էլ պոպուլիստի՝ քաղաքական ասպարեզ վերադարձը կարող է ակտիվացնել դժգոհությունը այն մարդկանց շրջանում, որոնք կոշտ դիրքորոշում են փնտրում դեպի արևմուտք՝ մասնավորապես Իսրայել և ԱՄՆ»,-գրում է աղբյուրը:

Նշեք, որ Իրանի նախագահի թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 25-26-ը: Ընտրությունները կայանալու են հունիսի 18-ին:  

--00—ԼՄ