3-րդ զորամիավորումում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՊնՆ

Մայիսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական վարժանքներ։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները։ Զինծառայողների  մասնագիտական ունակությունների կատարելագործման նպատակով անցկացվել են տեսական և  գործնական պարապմունքներ:

    --00—ՄՀ