Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 257 հազարով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Կորոնավիրուս

Հնդկաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 257 հազար 299 նոր դեպք: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներին:

Երկրում վերջին մեկ օրում մահացել է 4194 մարդ: Կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է մոտավորապես 26 մլն 300 հազարի, իսկ մահերի թիվը՝ 295 հազար 525-ի:

--0--ԿԿ