Մխիթարյանի մոտ հիասթափություն չկա․ Պաչաջյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

կոլաժ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանն անդրադարձել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային հավաքական չհրավիրվելուն:

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ...

Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա իր մոտ, թե՝ ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է էս ամենը ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:

Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պաչաջյանը:

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով), Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կկայանա Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումը:  

--00—ՄՀ