ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքները․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքը` հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի պատճառով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 «Այսօրվա դրությամբ հանձնաժողովի աշխատանքները չեն շարունակվում, քանի որ արդյունավետ աշխատանքի համար պետք է համապատասխան ֆոն։ Երբ սահմանին այսպիսի իրավիճակ է, ես չեմ կարծում, որ հնարավոր է կառուցողական աշխատանք իրականացնել այդ հրապարակում։ Կապն ընդհատվել է այս հրապարակում, կտեսնենք, թե հետո ինչ կլինի»,- ասել է նա։

--00—ՄՀ