Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինուժի երկու ավտոշարասյան ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները ուղեկցել են ադրբեջանական զինուժի երկու ավտոշարասյան ընթացքը, որոնցից մեկը ընթացել է Շուշի-Կարմիր շուկա-Քաջար եւ մյուսը՝ հակառակ ուղղությամբ։

Խաղաղապահները կապ են ապահովել հայկական եւ ադրբեջանական զինուժների ԳՇ-ների հետ՝ ուղեկցման ընթացքում հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

--00--ԱՀ