«Թումո» կենտրոնի այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

դի

Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի կա, գրում է shamshyan.com-ը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ, 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնել դեպքի վայրի զննություն։ 

--00—ԼՄ