Սյունիքում Արցախցիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին աջակցություն կցուցաբերվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակական

Կառավարությունը Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին աջակցություն կտրամադրի։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։

Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

--00--ԿԿ