12 օր է, ինչ ոչինչ չի հաղորդվում Սև լճի տեղամասում անհետացած 2 հայ զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

Աբրահամյան

Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած, առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է»,-նշել է նա։

Ըստ Աբրահամյանի՝  ռազմաքաղաքական ղեկավարությունը  մտածում է, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։

«Իրականում, ինչպես մյուս համակարգերում, զրոյացման գործընթաց է»,-հավելել է նա։

--00—ՄՀ