Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Երասխի ու Կութի հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

սահման

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին՝ ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

--00--ԱԹ