Նիկոլի դեմ կոմպրոմատ ունեն. նրան ուղղորդում են և՛ Մոսկվայից, և՛ ԵՄ-ից. Ռուբեն Հախվերդյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Ես Ազգային ժողովի նախկին խուժաններին գիտեի, խուլիգանական դեմքեր էին, թաղային ավտարիտետներ, «քրֆողներ», գեներալներ, գեղացիներ, իսկ հիմիկվա դեղնակտուցներին չգիտեմ, դրանցից ոչինչ չեմ հասկանում, չգիտեմ ով են ինչ են։ Խոսելով 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներից,՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքով, հնարավոր է՝ «Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունեն և՛ Մոսկվայում և՜ Եվրոպայում, քանզի ո՞վ գիտի՝ Փաշինյանն ով է, և ինչ է խոսել հատուկ ծառայությունների հետ, որովհետև առանց նրանց հետ խոսելու չես կարող»:

Ըստ մեր զրուցակցի, «Փաշինյանին ուզում է ուղղորդել Մոսկվան, մի թեթև էլ Եվրոպայից»: 

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում քննարկվող այլ կարևոր հարցերի, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև խոսել իր ստեղծագործական գործունեության վերջին նորություններից: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ