Խաղաղապահ բրիգադում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

խաղաղապահ

Օգոստոսի 18-ին ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակի ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Խաղաղապահ բրիգադի հրամանատարը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն, հրահանգել է լինել զգոն և պատասխանատու, բարձր առաջադիմությամբ կատարել առաջադրված խնդիրները։

--00--ԱԹ