ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը աշխատանքային այց է կատարել Կոսովոյի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից
Այցի շրջանակում գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը հանդիպել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին, տվել հրահանգներ։
KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար։ Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները։
--0--ԿԿ