ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:
«1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Անկախության հռչակագրի տարեդարձն աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:
Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,-նշված է նախագահի ուղերձում:
--00—ԼՄ