Որևէ մեկն իրավունք չունի արգելել ԱԺ–ում բողոքի ակցիայի անցկացումը. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակական

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրագրողներն ԱԺ օթյակում բողոքում են իրենց մասնագիտական իրավունքների ոտնահարման դեմ և այդ նպատակով են անցկացնում բողոքի ակցիան:

Որևէ մեկն իրավունք չունի արգելել նշված բողոքի ակցիայի անցկացումը, առավել ևս, որ ակցիայի շրջանակներում որևէ կերպ չի խոչընդոտվում ԱԺ բնականոն գործունեությունը:

Լրագրողներն օգտվում են թիվ մեկ որոշում ընդունողներին լսելի և տեսանելի լինելու իրենց ունեցած իրավունքից: Պաստառները, որ ընդամենը փոքր թղթերի վրա գրառումներ են, միջոց են լսված լինելու իրենց արդարացի պահանջն արտահայտելու համար»։

--00--ԿԿ