Ադրբեջանի տրանսպորտում Վարդենիսը, Վանաձորն ու Երևանը ներկայացվում են իբրև սեփական տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

ազ

Ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ այն ուղարկել է Ադրբեջանից իր բլոգեր ընկերը: Լուսանկարն արված է հասարակական տրանսպորտում, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն է իրականացվում:

«Էկրանին հայտնվում են հայկական քաղաքների անունները, որոնց անմիջապես տրվում են ադրբեջանական անուններ: Տղան նկարել է Վարդենիսի մասին, բայց ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, Վանաձորը, Էջմիածինն ու Ստեփանավանն էլ են անվանափոխել և ներկայացրել իբրև սեփական տարածք: Այս քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում»,- գրել է Լապշինը:

--00--ԱԹ