Լապշինն իր հայտնի բաճկոնից վաճառված գումարը նվիրաբերելու է վիրավոր հայ զինվորների բուժմանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

Լապշին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ընկերներ, ես ուզում եմ ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես 2017 թ. փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով թռչում էի Մինսկից Բաքու, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտը, որին նստած էր Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և ալիևյան ռեժիմի կառավարության մյուս խաբեբաները:

Վաճառքից ստացված գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա այն նվազագույնն է, ինչ ես կարող եմ անել:

Վաղը երեկոյան կամ առավոտյան մենք կնկարենք տեսանյութ, որում կպատմենք այն մասին, թե ինչ ենք անում այս օրերին: Կարծում եմ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքով, նա նույնպես այստեղ է ինձ հետ՝ Երևանում»:

 
--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս