Վստրեչի Ապերի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հունվարի 17-ին շարունակվել է Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին գործով տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը հայտարարել է, որ հիմքեր կան գործով դատախազին բացարկ հայտնելու, իսկ նախագահող դատավորին՝ ինքնաբացարկ։

Սակայն նա նշեց, որ նման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ վստահ է, որ դատարանը կմերժի դրանք։ Այսօր նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է գործով ամբաստանյալ Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը և որոշում կայացրել այս գործով դատաքննությունն անցկացնել դռնփակ դատական կարգով։ Ըստ դատավորի՝ գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են դատավարության մասնակիցների՝ գործով տուժողի և ամբաստանյալի մասնավոր կյանքին։